Նայիր աչքերիս.
Ատելությունը ծորում է:
Այդ ո՞վ ասաց, թե աչքերը հոգու հայելին են,
Հոգին կույր է
Իսկ աչքերը տեսնում են:
Նայրի աչքերիս.
Մի՛ ամաչիր
Նայիր, որ զղջումդ կատարյալ լինի:
Նայիր,
Էլ չեմ արտասվի,
Չկա՜ն, սպառվել են:
Այո՛, սպառվել են, այլ ոչ ցամաքել
Սիրուս հետ դանդաղ, աննկատ մարել:
Շնչել եմ ուզում
Ազատ, անկաշկանդ
Առանց կեղծիքի, մատնող հուզմունքի,
Շնչել զգալով, շնչել ապրելով:
Ես ուժեղ եմ ու... կշնչեմ
Բայց մի բան կարծես պակասում է:
Նայիր աչքերիս.
Նրանք դեռ սիրում են...
0 коммент.:
Отправить комментарий