Արձակ էջեր

ՎԵՐՋԻՆԸ


Խոսատանում եմ, որ  սա կլինի քո մասին իմ վերջի՛ն գրառումը… Թյուրիմացաբար… բայց գրառումս չէ, ԴՈւ՛:      Այս էլ արդեն որերորդ անգամ թերթում եմ էջերը՝ հուշերի, մտքերի, համակարգչի ու համացանցի… ծայրից ծայր… միայն դու ես: Ջնջել չեմ ուզում, չեմ կարող… պարզապես, քանզի դա կնշանակի ջնջել ինձ, իմ անձը, սպանել կյանքը, իսկ ես ապրել եմ ուզում: Դու դեռ պետք է տեսնե՛ս իմ երջանկությունը, տեսնես և փառք տաս, որովհետև ինքդ...

ԴԵՂՁԵՆԻՆ ԾԱՂԿԵԼ Է...


Թերևս անիմաստ ու անհասկանալի թվա վերնագիրս. չկա ոչինչ արտասովոր, ամենևին էլ յուրօրինակ տարբերակ չէ, սակայն, ընթերցո՛ղ, փորձիր իմ աչքերով նայել այդ երևույթին, իմ սրտով զգալ հուզմունքիս էությունը: Դժվա՞ր է: Իսկ երբևէ գարնան ավետման հետ հաճելի, միևնույն ժամանակ և անբացատրելի հուզմունք զգացե՞լ ես, երբ ինքդ էլ չգիտես ինչու ամեն քայլափոխի ժպտում ես: Ժպտում ես քարերին, նորածիլ խոտերին, սիրահար թռչնակներին, անգամ քամուն ու անձրևին:  Երբ բերկրանքից...

ՆՈՐԻՑ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ...


Նորից չեն սիրում, Սիրում են կրկին...  Սևակյան այս տողերը հայտնի են բոլոր նրանց, ովքեր կյանքում գեթ մեկ անգամ սիրել են: Սիրել են անմնացորդ և սեփական մաշկի վրա զգացել դրանց ճշմարտացիությունը: Նորից.... կրկին....   Փորձենք քննության առնել. առաջին հայացքից ոչ մի տարբերություն, հոմանիշ բառեր են, սակայն, դու՛, ընթերցող, եթե հիշում ես քո առաջին սերը, եթե իսկապես սիրել ես, բոլոր տեսակի բառային մեկնություններն այլևս էական չեն:   Պատանեկություն,...

0 коммент.:

Отправить комментарий