Գրառումներիցս մեկում անցողակի անդրադարձել էի «Պատերազմ և խաղաղություն» "եսիմ ինչին'' (կներեք, վեպին): Թե քանի ամսում կարդացի այդ 4 հատորները (4 հատո՞ր, ի՜նչ էլ հեշտ եմ գրում, վա՜յ Տալստոյ, Տալստոյ :/) , ավելի լավ է չասեմ (էս գրքադեպրեսիան ինչ վատ բանա բայց :( ): կարևորը պռծա, հա՛, հենց այդպես, ոչ թե ավարտեցի, այ՝լ պռծաաա՜ (Աստված էլ բեթարից ազատի):
Լեո ջան, բայց դու ժամանակին ինչ խելք ես է արել, որ 2-րդից այն կողմ չես անցել:
Հա բայց լավ ստեղծագործություն էր (Էն Տալստոյին էլ ինչ ասես ասեցի :D ), հետո ինչ որ այդպես էլ չհասկացա, թե գլխավոր հերոսն ով էր (չլինի ես, հը՞ :D ):
Սյունեն էլ հարցնում էր արժի ռիսկի դիմել... Սյուն ջան, ինչ ասեմ, ես քո վատը, գիտես, չե՛մ ցանկանում :)) (աաա, Տալստոյ մեկա քեզ բռնելու եմ):
Գրադարանավարուհուն հիշեցի... ուրախացել էր, որ վերջապես մեկը (լավա չասեց ա՛յ քեզ գիժ) հասավ 4-րդ հատորին:
Բա էտ ինձ պե՞տք էր, գիտե՞ք քանի անգամ եմ արժանացել իմ սիրելի Հասմիկի արդարացի նկատողությանը... որ կորում եմ երկար ժամանակով (Հաս ջան, բայց զատո պռծա :D ):
Էն իշխան Անդրեյն ինչու՞ մահացավ (վույյյյ Տալստոյ), չնայած չկա չարիք, առանց բարիք, իշխանադուստր Մարիան չեղած տեղից փեսացու «կպցրեց»: :D
Իսկ ես նախապես որոշել էի, որ այս նյութս պետք է խիստ գրական-գեղարվեստական լինի, վերը նշված վեպից դուրս գրված տպավորիչ խոսքերով ու արտահայտություններով, բայց քանի որ գրածս գրած չէր համարվի, եթե սեփական մտքերիցս զուրկ լիներ, ուրեմն... փոքրիկ անոնս մեր եթերում, то есть իմ բլոգում :D (էլի մասնագիտությունս մեջ եկավ, :)) հա, հասկացանք TV-ում աշխատանք եմ ուզում...:)) ի նկատի կունենաք էլի... :D ):
Հաջորդ գրառումս բավական ծավալուն է լինելու (դե, Ձեզ տեսնեմ, ընթերցողներ ջան :P
): Հերթական, 4-րդ պատմվածքս (էլի՞ 4-րդ :( ,
լավա էս դեպքում հատոր չի :D ) վերջապես կհանձնեմ Ձեր դատին: Իմ ամենասիրելի գրվածքս է, ինչու՞, չգիտեմ, թերևս այն ամբողջովին ես եմ, միայն ես ու ես: Ամենաանկեղծ մտքերս հենց այդ պատմվածքում են ամփոփված... բայց շեղվեցի... անցնենք «Պատերազմ և խաղաղությանը», որ վերջապես ես էլ խաղաղվեմ...
Ահա՛ այն տողերը, որոնք, ըստ իս, արժանի են հիշվելու, և ոչ միայն հիշվելու... հետևությունները թողնում եմ Ձեզ.
* Կինը խորհուրդ անելու համար է, զոքանչը՝ պատիվ ստանալու, բայց հարազատ մորից ավելի սիրելի բան չկա:
* Սերը խանգարում է մահվան (սուտա, իշխան Անդրեյը լավ էլ մեռավ :Ճ )։
* Ամենը, ամենն ինչ հասկանում եմ, հասկանում եմ միայն այն պատճառով, որ սիրում եմ:
* Ամեն ինչ կա, ամեն ինչ գոյություն ունի, միմիայն այն պատճառով, որ սիրում եմ:
* Ոչ մի տեղ մարդ ավելի ազատ չի լինում, քան ճակատամարտի ժամանակ, ուր կյանքի և մահի խնդիր է:
* Երբ մարդ շարժման մեջ է գտնվում, նա միշտ մտածելով, իր համար գտնում է այդ շարժմանը մի նպատակ:
* Աշխարհում չկա մի վիճակ, որի մեջ մարդ լինի երջանիկ և միանգամայն ազատ, այնպես էլ չկա մի կացություն, որի մեջ նա լիներ դժբախտ և անազատ:
* Իշխանությունը կամքերի միակցություն է՝ փոխանցված մի անձի:
* Բանականության միջոցով մարդ դիտում է ինքն իրեն, բայց ինքն իրեն ճանաչում է միայն գիտակցության միջոցով:
* Ազատությունը, որը չի սահմանափակված ոչ մի բանով, կյանքի էությունն է մարդու գիտակցության մեջ (հալալա Տալստոյ, իզուր էի փնովում ):
* Յուրաքանչյուր մարդ ապրում է իր հասկացածի պես:
* Մարդն իրեն կարող է ճանաչել միայն համեմատության միջոցով:
* Երջանիկ լինելու համար պետք է հավատալ երջանկության հնարավորությանը:
* Մի կարծիր, թե վիշտը մարդիկ են ստեղծել: Մարդիկ - նրա գործիքն են:
* Ֆրանսիացին ինքնավստահ է լինում այն պատճառով, որ նա իրեն անձնապես, թե՛ խելքով և թե՛ մարմնով անհաղթահարելիորեն կախարդիչ է համարում թե տղամարդկանց և թե կանանց համար: Անգլիացին ինքնավստահ է այն բանի հիման վրա, որ նա աշխարհի ամենաբարեկիրթ պետության քաղաքացի է, ուստի և որպես անգլիացի, նա միշտ գիտի, թե ինչ պետք է անի, և գիտի, որ այն ամենը, ինչ նա անում է որպես անգլիացի, անկասկած լավ է: Իտալացին ինքնավստահ է այն պատճառով, որ նա հուզված է և հեշտությամբ մոռանում է և՛ իրեն և՛ ուրիշներին: Ռուսն ինքնավստահ է հենց նրանով, որ նա ոչինչ չգիտի և գիտենալ չի ուզում (չէ Տալստոյ ջան, աչքիս все таки կարգին էլ տղա ես :D ), որովհետև չի հավատում, որ կարելի է որևէ բան իմանալ (հավատումա որ ինչ, արաղը կա, հերիքա :D ) : Գերմանացին ինքնավստահ է բոլորից ավելի, բոլորից ավելի անդրդվելի է և զզվելի, որովհետև նա երևակայում է, որ գիտե ճշմարտությունը, որն ինքն է հնարել, բայց որը նրա համար բացարձակ ճշմարտություն է (հապա մի տեսնեմ հայերիս մասին ամենադիպուկն ով է մեկնաբանելու...):
0 коммент.:
Отправить комментарий