«Ճստիկ-պստիկ» հաղորդոմից մինչև «Վիտամին ակումբ» հումորային նախագծի դերասան ու սցենարիստ: Եթե տարիներ առաջ Վահե Բեգլարյան անունը հայտնի էր միայն որպես Մայքլ Ջեքսոնի նմանակող, ապա այսօր Բոնի կեղծանունը ճանաչված ու սիրելի է շատերի կողմից: Աշոտ Ղազարյանի հումորի դպրոցն ավարտելուց հետո մասնակցելով և հաղթահարելով քասթինգի բոլոր փուլերը, Վահեն ընդգրկվեց «32 ատամ» ակումբի հիմնական կազմում: Նկարահանվել է «Մեր բակը» և «Շիլա-շփոթ» հումորաիյն ֆիլմերում:
Սիրով Ձեզ եմ ներկայացնում երիտասարդ դերասանի հետ հարցազրույցս:
-Վահե, ասում են դերասանությունը հույզերն արտահայտելու, ինքնադրսևորվելու լավագույն միջոցն է: Որքանո”վ եք կարողանում այդ միջոցով լիարժեք ինքնաարտահայտվել:
-Կարծում եմ դա շատ լուրջ խնդիր է: Շատ քչերն են վստահ, որ բեմ դուրս գալուց չեն լարվի: Անվստահություն միշտ լինում է, որ ինչ-բան այն չի լինի, բարձրախոսը կփչանա կամ նմանատիպ այլ միջադեպ: Լիովին ազատ լինել չես կարող:
-«Վիտամին ակումբ»-ը Ձեզ տվեց ճանաչում: Ի՞նչ չափով է օգնում կամ խանգարում այդ հանգամանքը:
-Ճանաչված լինելը գրեթե միշտ օգնում է: Օրինակ, երբ գնում եմ Անձնագրային բաժանմունք և շատ մարդ է լինում, ճանաչում են և հերթը զիջում: Իսկ վատ կողմեր շատ քիչ ունի, հիմնականում կապված է ինձ չսիրելու կամ գուցե նախանձելու հետ:
-Եղե՞լ է դեպք, որ դրա պատճառով տուժեք կամ հակառակը` շահեք:
-Ոչ, այդպիսի դեպք, որ տուժեմ, չեմ հիշում, չի եղել:
-Որքանո”վ են նման կամ տարբեր բեմի և առօրյայի Վահեն:
-Ինքս տարբերությունը չեն զգում: Մտերիմներս ավելի ճիշտ կարող են բնորոշել: Կերպարային առումով շատ եմ տարբերվում բեմի Վահեից, իսկ երբ պարզապես ինչ-որ բան եմ կարդում բեմում, մեծ տարբերություն չկա:
-Հումորը համարվում է դերասանության ամենաբարդ ժանրը` թե՛ հանդիսատեսին գոհացնելու և թե՛ ինքդ միշտ ներկայանալի լինելու առումով: Արդյոք մի՞շտ է հաջողվում բեմ դուրս գալուց առաջ լիովին տրվել կերպարին` դառնալ Բոնի, թե, այնուամենայնիվ, Վահեից ինչ-որ բան մնում է:
-Բոնի անվանումով ներկայացել եմ «Մեր բակը» ֆիլմում և այդպես էլ մնացել է ու այժմ այդ անունով եմ «Վիտամին»-ում բեմ դուրս գալիս: Կարծում եմ հաջողվում է:
-Իսկ ինչու՞ հենց Բոնի:
-«Boney M» երաժշտական խմբի պարողի և իմ սանրվածքը շատ նման են և այդ պատճառով էլ Բոնի են անվանում:
-Եթե չլիներ բեմը, կլիներ….
-Կլիներ սերիալը (ծիծաղում է):
-Կերպարային առումով տարաձայնություններ լինու՞մ են:
-Դերասանի համար կերպար մարմնավորելը խնդիր չպետք է լինի: Դա ուղղակի դեր է, իսկ եթե ինչ-որ վիրավորական բան լինում է,պարզապես չենք անում դա:
-Ձեր առաջին աշխատավարձն ինչի՞ վրա եք ծախսել:
-Հագուստ եմ գնել, 60 հազար դրամ էր:
-Այլ նախագծերի մասնակցելու, համագործակցելու առաջարկներ կա՞ն:
-Դեռ ոչ: Առաջիկայում այլ կերպարներով հանդես կգամ, բայց դեռ կենկրետ ոչինչ ասել չեմ կարող:
Մաղթում եմ նորանոր հաջողություններ և ավելի մեծ բեմեր: Ամենակարևորը՝ հանդիսատեսի մեծ սեր: :))
0 коммент.:
Отправить комментарий