Թուղթ ու գրիչ...
Մաքուր են էջերը,
Բառերը վազում են, բայց ոչ տողերով:
Խուճապ, հրմշտոց անհերթ,
Պայքար՝ մտքի ու խղճի
Եվ զղջում:
Իսկ սի՞րտը.
Զարկում է... դեռ:
Վազու՞մ են, ո՛չ,
Խեղդում են
Շարվել են կոկորդում, սեղմում են
Եվ այդտեղ էլ կթաղվեն:
.......................................
Կրկին վազում են,
Բայց ոչ բառերս:
Տես՝ էջերը դեռ մաքուր են
Ու այդպես էլ կմնան.
Դրանք քոնն էին...
Հիմա ևս,
Չնայած էջերը մաքուր են,
Միևնույնն է, դրանք քոնն են...
.......................................
Վազում են, չեն
սեղմում
Ու ոչ էլ խեղդում.
Լուռ, դանդաղ սահում
են:
Անձրևում է:
Փոշին մաքրվեց
Մաքուր են և էջերը:
....................................
Շարունակում են
վազել,
Բայց...
Անձրևը վաղուց
դադարել է:
Լուռ, դանդաղ
գլորվում են...
0 коммент.:
Отправить комментарий