суббота, 9 ноября 2013 г.

Կինը...




Որպես մատուռի հիմնական մի սյուն
Վեր հառնեցիր դու կավե կողոսկրից,
Արծաթ վարսերով, լուսե պսակով
Դարձար թե՛ ուղեկից, թե՛ միս ու արյուն:

Ինչպես Վեներան սիրո բաց ծովում

Սփռեցիր կրքեր աշխարհի չորս դին:
Անզուսպ ու խելառ հաճույքի բովում
Ապականվեցիր, ո՜վ դու անմիտ կին:

Ոգով Սադայելի ու սառնությամբ Նեռի

Երկնային դրախտը դարձրիր Տարտարոս,
Մինչդեռ քեզ տրված եզակի <<զենքով>>
Այն պիտի լիներ անմահության փարոս:

Բայց... Բա՛վ է:

Մի՞թե հավերժ պիտի խարխափես
Հորձանուտներում հրի ու բոցի,
Մի՞թե թույլ պիտի տաս
Որ քեզ տիրի շունչը խավարի:

Այդ ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ առեղծվածով

Տիրացան սրտիդ գաղտնի խորշերին:
Սակարկեցիր անգամ հոգիդ կանացի՝
Վեհագույն նշույլը մարդկային կյանքի:

Սթափվի՛ր, քանի դեռ ժամանակ ունես

Բարեհաճ Տերը կգթա և քեզ
Ու քո նազանքով, կանացիությամբ հեզ
Մայրանալու բերկրանք դու կվայելես:

Եվ անգամ գուցե լինեն Դանթեներ,

Որ մոռանալով անձը սեփական
Կանցնեն դժոխքի ոլորաններով,
Որ արժան լինեն սիրուդ պատվական:

Այո՛, սթափվի՛ր, դու չես ուշացել

Թոթափի՛ր բարքերի լուծը անվայել,
Պատռի՛ր շղարշը ստի, կեղծիքի
Որն անգթորեն կյանքն է պարուրել:

Եվ քանի՜, քանի՜ ուրախ գարուններ

Արև ժպիտով պիտ դիմավորես,
Եվ դեռ քանի՜ երջանիկ կյանքեր
Վերածնված աշխարհին պիտի պարգևես:

0 коммент.:

Отправить комментарий