суббота, 9 ноября 2013 г.

ԽԱՌԸ ՄՏՔԵՐ... ԵՍ ԷԼ ՉԳՒՏԵՄ )))))


Կյանքում ոչինչ այնպես չի ոգևորում, ինչպես այն, որ քեզ վրա կրակել ու վրիպել են:
Հերթական գրառումս որոշեցի սկսել Ուինստոն Չերչիլի խոսքերով:
Իսկապես, մի՞թե կա ավելի հաճելի զգացում, քան այդ: Իհա՛րկե, փոխաբերական իմաստով պետք է սա ընկալել (դուելներն այժմ, ցավոք, արդիական չեն, թե չէ մի քանիսին արդեն երջանկացրած կլինեի՝ Աստծո հետ անակնկալ հանդիպում կազմակերպելով): Սակայն այս մասին չէ, որ ցանկանում էի գրել, այս մասին դեռ էլի կխոսեմ, պարզապես մի փոքր շտապեցի (ընկերներիցս մեկը մի առիթով ասաց, որ ես միշտ շտապում եմ :D և տեղին. իսկապես, միշտ շտապում եմ... բայց ու՞ր ):
Զբաղվածությու՞ն:
Օ՜, այո՛:
Չէ՛, ես ամենևին էլ նախարարի օգնական կամ ամերիկաներում շրջագայող երգչուհի չեմ, բայց ժամանակս մի տեսակ չի բավականացնում (տեսնես ո՞վ է 24 ժամ հասկացությունը հորինել): Երբեմն այնպես եմ ցանկանում մի քանի բան միաժամանակ կատարել, որ մեծ մասն այնուհետև կիսատ է մնում և դրան հաջորդում է տրամաբանական հիասթափվածությունը (միակ բանը, որից դեռ չեմ հիասթափվել և չեմ էլ պատրաստվում, Իսպանիա և Հնդկաստան գնալու ցանկությունն է... մեկ էլ Ճապոնիա):
Երանի թեկուզ մի շաբաթով հայտնվեի որևէ անմարդաբնակ բնակավայրում (ականջդ կանչի Ռոբինզոն Կրուզո ջան), որտեղ կլինեի միայն ես ու իմ «ես»-ը. ջուր, երաժշտություն (միմիայն դասական - դաշնամուր և ջութակ), արև, թուղթ ու գրիչ ( NoteBook-ից էլ ասենք չէի հրաժարվի :D ) և իհարկե գրքեր: Ու այդ միայնության մեջ հնարավորություն կստեղծվեր վերջապես ավարտին հասցնել էդ գրողի տարած (ներեցեք՝ գրողի գրա՛ծ) «Պատերազմ և խաղաղությունը» :D Մայիսից կարդում եմ, բայց դեռ 3-րդ հատորին եմ հասել (ոչինչ Տոլստոյ ջան, դրախտում լինի, թե՛ դժոխքում, ես քեզ կգտնեմ): Կամ էլ թեկուզ Քավարանում: Ըհը, խոսքով ընկա ու հասա Դանթեին (քեզ էլ եմ մի օր բռնելու բայց): Շատ երկար չէ, սեպտեմբերից մինչև փետրվար ընկած ժամանակահատվածում մի կերպ «Աստվածային կատակերգություն»-ն էլ մարսեցի, դեռ մի բան էլ ավել, «Դժոխք»-ից ռեֆերատ դուրս բերեցի:
Ի դեպ՝ վաղուց մտմտում էի պոեմ գրել: Տանել չեմ կարողանում այդ ժանրը, բայց պետք է փորձել, թեկուզ Հոմերոսի պես պերճախոս չկարողանամ ներկայացնել, ինչևէ, ժուռնալիստի ասածն ասած է ու գործ :D
Ի՞նչ, ասացի Հոմերո՞ս: Լավ էլի: Դեռ 3-րդ կուրսից «Իլիական»-ն եմ կարդում, բայց 80 էջից այնկողմ չեմ անցել. չհաշված, որ համալսարանն արդեն ավարտել եմ :D
Էհ, ժուռնալիստի կյանքն էլ մի կյանք չէ. ողջ օրը վազվզում ես և մտածելու ժամանակ անգամ չկա, իսկ երբ ուզում ես գլուխդ խաղաղորեն բարձին դնել ու իսկապես անջատվել, մտքերը գալիս են և պարզապես աղերսում, որ թեկուզ ճմրթված թղթի մի անկյունում ապաստանես նրանց: Եվ գիշերվա 4-ին օգնության է հասնում բջջայինի «չեռնավիկը» (տերդ մեռնի գիտություն) :D
Վայյյյյ, նոր նկատեցի, թե ինչքաաաաաան :D-եր եմ դրել. մի քիչ խենթ ու խելառ գրառում ստացվեց: Խենթ ասեցի, հիշեցի, մեր Րաֆֆու այդ ստեղծագործությունից էլ առաջին 2 էջն եմ կարդացել միայն. :D  մի տեսակ չկարողացա ավելին կարդալ :D ու մինչև հիմա զարմանում եմ, թե ինչպես կարողացա Կաֆկայի «Դղյակը» մինչև վերջին տողը «հանդուրժել»:
...............վերջաբան! :)))

0 коммент.:

Отправить комментарий