Երբ լույս աշխարհ ենք գալիս, մեր ծնողներն անհամբերությամբ սպասում են, թե երբ են նշելու մեր 1-ին տարեդարձը: Տարիներ անց, երբ կյանքի որոշակի հարցերում ինքնուրույնություն ենք ձեռք բերում, արդեն ինքներս ենք կրկնակի անհամբերությամբ սպասում այդ օրվան: Կարելի է ասել ենթագիտակցորեն ենք այդպես շտապում: Եվ ինչու՞ ենք միշտ կարծում, թե վաղվա օրն ավելի հաջողակ է լինելու, ապագան ավելի հուսալի ու կայուն: Անկախ տվյալ օրվա դեպքերի հագեցվածությունից էլի ու էլի ինչ-որ բանի ենք սպասում... վաղը, հաջորդ շաբաթ, մեկ տարի անց... և այդպես շարունակ, մինչև մեր «առաքելության» ավարտի օրը, երբ հետադարձ հայացք ձգելով հասկանում ենք, որ խելահեղ այդ վազքում մոռացել ենք ինքներս մեզ, մինչդեռ մտածել ենք խղճի պարտքի մասին:
Գիտակցական
կյանքով ապրելն,
անշուշտ, այդքան
էլ դյուրին
չէ: Սովորաբար
դրա հետ
ընդհանուր հայտարարի
ենք գալիս
միայն դժվար
պահերին, ուստի
«խելահեղ վազք»-ն ինչ-որ
տեղ արդարացված
է, սակայն...
Ո՛չ,
21-դ դարն
այստեղ ամենևին
էլ մեղավոր
չէ. ժամանակները
փոխվում են
միայն թվերի
տեսքով, մարդիկ էլ`
սերունդների, պարզապես
վախենում ենք
ճշմարտությունից` գիտակցականից:
Ըստ
Յ. Բոնդարևի,
«Մարդը երջանիկ
է այն
դեպքում, երբ
ժամանակն անկարևոր
է նրա
համար»: Իսկապես:
Գուցե փորձենք
դուրս գալ
ենթագիտակցության տիրույթներից
և ավելի
սթափ մտածենք:
Գիտեմ, որ
անուղղելի լավատես
եմ, ինչպես
մի անգամ
բնորոշել էր
ընկերներիցս մեկը,
և սիրում
եմ մշտապես
արդարացնել մարդկանց,
այնուամենայնիվ երբեք
չեմ մոռանում,
որ «Մարդն
այն պան
պատճառով է
միայն մարդ,
որ ապրում
է մարդկանց
շրջապատում»: Հետևաբար,
ինչքան էլ
սիրես, վստահես,
անգամ նվիրվես,
միևնույնն է,
հիասթափության համար
պետք է
մի փոքրիկ
տեղ պահել,
հենց այնպես`
չկոտրվելու համար:
Ոչ-ոք
պարտավոր չէ
մեզ համար
բարի լինել,
աջակցել, միշտ
մեր կողքին
լինել - սա
որպես ուղեցույց:
Սառնասիրտ արժանապատվությունն ավելի սփոփիչ
է, քան
նվաստացուցիչ սպասումը:
Յուրաքանչյուր ոք
առաջնային լինում
է միայն
իր ծնողների
համար: Էլ
ինչու՞ բողոքել
ու նեղանալ
ընկերներից: Վաղ
թե ուշ,
մեր ճանապարհների
հատման կետերը
զուգահեռվում են:
Հետաքրքիր է, երբևէ ինչ-որ մեկի համար իսկական ընկեր եղել եմ.....???????
Հետաքրքիր է, երբևէ ինչ-որ մեկի համար իսկական ընկեր եղել եմ.....???????
Սակայն սա չէ, որ
ցանկանում եմ
պարզաբանել, միայն
ուզում եմ,
որ ինձ
հասկանան, սիրեն
իմ ներաշխարհը,
ուրեմն` ՄԱՐԴԻ՛Կ,
ԹՈՒՅԼ ՏՎԵՔ,
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ,
ՎՍՏԱՀԵԼ ՁԵԶ:
0 коммент.:
Отправить комментарий