воскресенье, 17 ноября 2013 г.

...

Որևէ նեխում հնարավոր չէ ադամանդի համար:

Ի դեպ՝ ո՞վ է իր իդեալին հասնում:

Գեղեցիկը նույնքան օգտակար է, որքան ինքը՝ օգտակարը:

Իմ մահվանից հետո ճարպիկ է նա, ով ինձ կխոցի:

Բժշկի դուռը երբեք չպետ է փակվի, իսկ քահանայի դուռը միշտ պետք է բաց լինի:

Եթե Աստված չի պահպանել տունը, իզուր են հսկում նրան պահպանողները:

Երբեմն ամենամիամիտն ամենախելացին է:

Բոլոր ծայրահեղ դրություններն էլ իրենց փայլատակումներն ունեն, որոնք մերթ կուրացնում են մեզ, մերթ՝ լուսավորում:

Մտածողության միջոցով ներքինի անհունը վերևի անհունի հետ հարաբերության մեջ դնելը կոչվում է աղոթել:

Վա՜յ նրան, ով ոչ մի բանի չի հավատում:

Նա, ով միայն տղամարդու թշվառությունն է տեսել, ոչինչ չի տեսել, պետք է կնոջ թշվառությունը տեսնել. ով միայն կնոջ թշվառությունն է տեսել, ոչինչ չի տեսել, պետք է երեխայի թշվառությունը տեսնել:

Այնտեղ, ուր լոկ ճարպկություն կա, անհրաժեշտաբար կա նաև ոչնչություն: Ասել ճարպիկ, նշանակում է ասել միջակություն:

Ձմեռը միշտ էլ որևէ բան մեր մեր տխրությունից տանում է իր հետ:

Առաջին սիրո մեջ հոգուն մարմնից առաջ են տիրանում:

Երեխայի թշվառությունը հետաքրքրում է որևէ մոր, երիտասարդի թշվառությունը հետաքրքում է որևէ դեռատի աղջկա, իսկ ծերունու թշվառությունը ոչ ոքի չի հետաքրքրում:

Եթե կա մի բան, որ պետք է միշտ նախատեսել, ապա դա չնախատեսվածն է:

Կա մի լռություն, որ ստում է:

0 коммент.:

Отправить комментарий