Ով դու՛, մա՛րդ արարած, այսօր ես դիմում եմ ՔԵԶ: Վերջապես ուժ գտա տարիներ շարունակ կուտակված նախատիքների շարանը լսելիքիդ հրամցնելու: Առարկություններ չեն ընդունվում. ներկայացնելու եմ քեզ այնպիսին, ինչպիսին եղել, կաս և գուցե կլինես (հուսով եմ գրածս կմարսես և գոնե վերջինից կխուսափես):
Կանգնի՛ր հայելու դիմաց, նայի՛ր արտացոլվող պատկերի աչքերին և բարձրաձայն կրկնի՛ր.
-Ինչու՞ ես նենգորեն նախանձում ուրիշներին, երբ շատ-շատերը պիտի հենց քեզ նախանձեն: Եվ ինչու՞ ես թաքուն ուրախանում, երբ քեզ նախանձում են: Դու էլ սովորական մարդ ես, սովորակա՛ն, նույնիսկ խղճուկ. վեհ անձնավորությունը երբեք թույլ չի տա իրեն կողքիններին վերևից նայել , իշխել նրանց մտքերին ու զգացմունքներին:
Ցած իջի՛ր:
-Ինչու՞ ես շարունակ բողոքում, բողոքում, բողոքում... կյանքից, ճակատագրից, հարազատից: Ինքդ ես կերտում քո ուղին, ինքդ էլ սովորիր պատասխան տալ: Ինչու՞ ես ձեռքերդ ծալած նստում ու անվերջ տրտնջում:
Սթափվի՛ր և գքրծի՛ր:-Ինչու՞ ես կարծում, թե կողքինդ պակաս դժբախտ է: Մի՞թե կարող ես իրապես հասկանալ նրա զգացմունքները: Արդյոք փորձել ես իմանալ նրան տանջող ցավերի մասին, թե՞ ձևականորեն քոնն ուրճացնելով չես նկատել, որ դու ամենևին էլ Ռոբինզոն Կրուզո չես:
Բացի՛ր աչքերդ:
-Ինչու՞ ես շարունակ միայն քո մասին խոսում: Եթե իսկապես այդքան խելացի, բարի, առաքինի ես, քեզ անպայման կնակատեն։ Իսկ երբ ցանկանում են քեզ սրտակից դարձնել, ձևացնում ես, թե չես հասկանում: Կրկին մոռացար, որ ուրիշների պես դու էլ մահկանացու ես:
Լռի՛ր և լսի՛ր:
-Ինչու՞ ես տպավորություն գործելու համար լուն ուղտ սարքում: Դրա համար այնքան շատ միջոցներ կան (միայն թե Մաքիավելիություն չանես)։ Քո հնարավորությունների մասին գիտեն բոլորը, ինչու՞ ես զուր տեղը կորցնում վաստակածդ վստահությունը:
Գնահատի՛ր ունեցածդ:
-Ինչու՞ ես կեղծ պատճառաբանությամբ հրաժարվում քո բաժին բարությունից: Հիշի՛ր, կյանքում ևս բումերանգի օրենքն է գործում և կարիքի դեպքում քեզ կպատասխանեն ռուսական առածով. ''какой привет, такой ответ"
Ճշմարի՛տ քրիստոնյա եղիր:
-Ինչու՞ ես այդքան ժլատ : Քո թունոտ ժպիտները մեզ պետք չեն: Վերջ տուր ծամածռություններիդ և ժպտա անկեղծ: Տաղտկալի պարտականությունից դարձրու այն անսանձ ցանկություն:
Ձգտի՛ր ավելիին:
...և ի՞նչ: Հայելու միջինը դեռ նու՞յնն է: Նույն բութ ու ոչինչ չասող հայա՞ցքը, նույն անկրակ աչքե՞րը, իսկ սիրտը... թե՞ այն չի երևում:
Մարդ եղի՛ր:
Ու ինչպես այսքանից հետո չհիշես մեծն Մեսչյանին.
0 коммент.:
Отправить комментарий