Սուլիչ:
Հարված գնդակին:
Լա Լիգայի՝ ավարտին մոտեցող մրցաշրջանի կարևորագույն խաղը սկսված է: Իսկ սկսվեց այն «Կամպ Նոու»-ի գեղեցիկ ձևավորմամբ, հարազատ ակումբի հիմնի կենդանի կատարմամբ և շարունակվեց մայրաքաղաքայինների «ողբերգությամբ»: Հանդիպման մեկնարկից րոպեներ անց վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց ատլետների առաջատարը՝ Դիեգո Կոստան: Վերջինս իր անկարողությունն արտահայտեց չզսպված արցունքներով և որոշ ժամանակ հրաժարվում էր բաց աչքերով հետևել խաղին՝ գլուխը ծածկելով շապիկով:
Ի հեճուկս ստեղծված դրության՝ 21-րդ րոպեին Դիեգո Սիմեոնեն հարկադրաբար կատարեց արդեն 2-րդ փոփոխությունը: Այս անգամ Ֆաբրեգասի հետ բախումից վնասվածք ստացավ թիմի մեկ այլ առաջատար խաղացող Արդա Տուրան, ով ևս անկարող եղավ դիմակայել թափվող արցունքներին: Կիսապաշտպանին փոխարինեց նույն դիրքում հանդես եկող թիմի 3-րդ ավագ Ռաուլ Գարսիան:
«Ատլետիկո»-ի վիճակն է՛լ ավելի բարդացավ 34-րդ րոպեին, երբ տան տերերի հարձակվող Ալեքսիս Սանչեսը գեղեցիկ հարվածով բացեց խաղի հաշիվը: Առաջին կեսի վերջնամասն անցավ մադրիդցիների բացահայտ առավելությամբ, որը, սակայն ո՛չ մի շոշափելի արդյունքի չհասցրեց:
Թիմերն ընդմիջման գնացին 1-0 հաշվով:
Սուլիչ:
Հարված գնդակին:
Երկրորդ խաղակեսը սկսված է: Եվ սկսվեց այն «Ատլետիկո»-ի խելահեղ գրոհով: Արդյունքը երկար սպասեցնել չտվեց: 49-րդ րոպեին անկյունայինի խաղարկումը գլխի շեշտակի հարվածով եզրափակեց պաշտպան Դիեգո Գադինը – 1:1:
Նվազագույն ոչ-ոքի հաշիվը պահպանվեց մինչև եզրափակիչ սուլիչը:
ՎԵՐՋ:
«Ատլետիկո»-ն ՉԵՄՊԻՈՆ է:
«Բարսելոնա» – «Ատլետիկո» խաղից առաջ էլ մեկ այլ մադրիդա-կատալոնյան դիմակայություն էր: «Արքայական ակումբ»-ը վերջին տուրում ընդունել էր Կատալոնիայի փոխչեմպիոն «Էսպանյոլ»-ին: Խաղն անցավ տան տերերի բացահայտ առավելությամբ, թեպետ հաշիվը բացվեց միայն 64-րդ րոպեին: «Ռեալ»-ի կազմում աչքի ընկավ Գարեթ Բեյլը, իսկ 85-րդ րոպեին դի Մարիայի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց փոխարինման դուրս ելած Ալվարո Մորատան: Ընդամենը 5 րոպե անց հյուրերից Պիցին կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել կատալոնցիներին չհաջողվեց, իսկ վայրկյաններ անց նրանց կարճատև ուրախությանը վերջ տվեց Մորատան՝ ձևակերպելով դուբլ՝ կրկին դի Մարիայի փոխանցումից հետո: 3-1՝ հօգուտ Ռեալի:
Այսպիսով՝ 2013/14 մրցաշրջանում իսպանական Լա Լիգայի չեմպիոնական տիտղոսը 18 տարվա ընդմիջումից հետո 10-րդ անգամ նվաճեց Մադրիդի «Ատլետիկո»-ն: Փոխչեմպիոնությունը բաժին ընկավ «Բարսելոնա»-ին, իսկ «արքայական ակումբ»-ն այս անգամ բավարարվեց միայն 3-րդ հորիզոնականով:
0 коммент.:
Отправить комментарий