суббота, 9 ноября 2013 г.

Եթե այդքան մտածել գիտեք, հիմա հայ գրողները «սոված» չէին լինի...


Հիշում եմ, ամիսներ առաջ, հեռուստատեսային թոկ-շոուներից մեկի ընթացքում բանախոսներից մեկը մեղմ ասած մեղադրեց, որ մշակույթի ներկայացուցիչը քաղաքական ճամբար է տեղափոխվել: Հետաքրքիր կլիներ այժմ այդ անձնավորությունների դեմքի արտահայտությունը տեսնելայսօր ոչ միայն մշակութային կայացած գործիչները, այլև պատանիներն են քաղաքական պայքարի մեջ մտել: Որպես այս երկրի քաղաքացի, իհա՛րկե, ունեմ իմ սեփական կարծիքը, բայց որպես լրագրող ՊԱՐՏԱՎՈՐ ԵՄ  օբյեկտիվորեն դատել, ուստի թեմայի մասին որոշեցի բարձրաձայնել երկրորդ անձնավորության միջոցով: Իմ զրուցակիցն է Հայաստանի ժամանակակից արվեստների երիտասարդական միության նախագահ Մանուկ Նիգոյանը կամ պարզապես լա՛վ ընկեր Մանուկը: (Ի դեպ, երբ պայմանավորվում էինք, Մանուկն ուղղակի «երանի տվեց», որ հարցազրույցի օրը  խոսել չկարողանամ  ;)
(Մարտի 17-ին Մանուկ Նիգոյանն ու իր ղեկավարած միության անդամ Սոնա Արսենյանն Ազատության հրապարակում պոեզիայի բեմ էին կազմակերպել ):

-Մանուկ, լրագրության կանոններն ինձ պարտադրում են, որ ես քեզ հետ Դուք-ով խոսեմ, բայց, հաշվի առնելով այն քիչ թե շատ ընկերական հարաբերությունները, որ կան, թույլ տուր դու-ով դիմել:
-Հարցնու՞մ ես, թե՞ արդեն որոշել ես (ծիծաղում է):
-Նաև որպես թույլտվություն, թեպետ արդեն որոշել եմ  (ինքս էլ եմ ծիծաղում):
-Օ՜, այսինքն ես իրավունք չունեմ կարծիք արտահայտելու (շարունակում է անզուսպ ծիծաղել), լա՛վ: Իրինա ջան, Դուք (նկատի ունեցեք, որ այդքանից հետո Մանուկը որոշեցի ինձ հետ Դուք-ով խոսել, իսկ ես՝ հակառակը) իսկական այն լրագրողներից եք, ովքեր խոսակցին խոսելու հնարավորություն չեն տալիս (ըստ երևույթին դրա համար էր ցանկանում, որ չկարողանամ խոսել):
 -Մանուկ, խոսենք Ձեր այսօրվա նախաձեռնության մասին: Ասմունքն ինքնին, իհա՛րկե, շատ հրաշալի է, հատկապես որ երիտասարդներն են դա կազմակերպել, բայց,  հաշվի առնելով ներկա քաղաքական իրավիճակը, ասա՛, խնդրեմ, ո՞րն է քո՝ կոպիտ ասած ասելիքը:
-Գիտեք, երբ, ասենք ուտում եք ինչ-որ ուտելիք, կարևորն ուտելն է և  սովը հագեցնելու մեջ ի՞նչ կարևոր են  աղն ու բիբարը, չէ՞, բայց իրականում բավականին կարևոր են, որովհետև դրանք համ ու հոտ են հաղորդում: Պոեզիայով մենք համեմում ենք քաղաքական ոչ այնքան հաճելի ու փոքր-ինչ լարված իրավիճակը ու նաև, օգտվելով առիթից, որ այստեղ հավաքված երիտասարդներն այն սերունդն են, որ պետք է տեր կանգնեն մեր ապագային, պետք է նաև ներկա լինեն պոեզիայի բեմին ու հասկական, որ ժամանակին ու հիմա մեր գրողներն ինչ են ստեղծել ու ստեղծում, որովհետև դա բավականին մեծ բարոյախրատական գործոն է երիտասարդների համար, թեև իրենք բարոյախրատականի կարիք չունեն, բայց, այդուհանդերձ, անթերի մարդիկ չկան: Ամփոփելով ասեմ՝ ուղղակի համեմեմում ենք պոեզիայով, ինչի կարիքն իսկապես կա. պոեզիան այն հազվագյուտ երևույթներից է, որի կարիքը միշտ ու ցանկացած ոլորտում կա:
-Ա՛յ, նշեցիր, որ պոեզիայով փորձում եք համեմել և թուլացնել քաղաքական լարված իրավիճակը - այսպիսի մի արտահայտություն կա, որ արվեստը, մշակույթը միավորում են անգամ թշնամիներին: Այստեղ, միգուցե թշնամին կոպիտ է հնչում, բայց, ի՞նչ ես կարծում, պոեզիան կարո՞ղ է քաղաքական մթնոլորտը փոխել:
-Եթե մեր պոեզիան հետաքրքրի Սերժ Սարգսյանին և նա գա Ազատության հրապարակ իմ ասմունքը լսելու, ուրեմն անշուշտ կարող է: Իսկ եթե, հաշվի առնենք այն, որ նա 2012 թվականին պետական մրցանակ է հանձնել Դավիթ Հովհաննեսի «Քրոնիկոն» բանաստեղծությունների ժողովածուին, ես վստահ եմ, որ ինքն այսպիսի պոեզիայի բեմի ներկա գտնվելու ցանկություն չի ուեննա, վստահաբար: Այնպես, որ մենք կփորձենք խաղաղեցնել, հանդարտեցնել ու համեմել մեր ներքին քաղաքական իրադրությունը: Իսկ ինչ վերաբերում է երկու ճամբարների միջև քաղաքական իրավիճակի հարթեցմանն, անշուշտ նման պատասխանատվություն վերցնել չեմ կարող, բայց եթե որևէ մեկը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կամ Սերժ Սարգսյանը կհամարձակվեն ինձ տալ այդ պատասխանատվությունը, ես սիրով կստանձնեմ այն (ծիծաղում է):

-
Եթե ոչ թշնամիներ, ապա չկամեցողներ հաստատ շատ ունես, գիտեմ, ում դուր չի գալիս քո ակտիվ պայքարը ցանկացած ասպարեզում: Քո այս քայլն արդյոք կարելի՞ մարտահրավել որակել նրանց նկատմամբ:
-Հա՛, ես ոչ մեկին մարտի հրավիրելու կարիք չունեմ, որովհետև բոլորն արդեն մարտիկներ են ու մարտի մեջ են: ( -Բառացի չհասկանանքառաջարկությանս ի պատասխան Մանուկն ինձ «մարտահրավեր» բառի ստուգաբանությունն է բացատրում): Եթե իրենք սա կհամարեն մարտահրավեր, ուրեմն թող համենան, ես սիրով պատրաստ եմ բոլորին տալ իրենց պատասխանները, իսկ դրանք կլինեն դիպուկ, կտրուկ ու ջախջախիչ և ի վերջո պոեզիայի առկայությունը հենց դրա համար է:
 -Օրեր առաջ ոչ պաշտոնապես հայտարարեցիր, որ պոեզիայի բեմից հետո հրապարակավ կմիանաս Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին: Ուժի մե՞ջ է դեռ որոշումդ:
-Թեկուզ մեկօրյա ժամկետով, մեծ ցանկություն ունեմ միանալու Րաֆֆի Հովհաննսիյանի հացադուլին, բայց քանի որ այդ խոստումից հետո տեղի ունեցան որոշ  իրադարձություններ իմ և ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի միջև, որի մասին դու լավ գիտես (վերջապես զրուցակիս անցան դու-ի :) և, այն գործութնեությունը, որ հիմա մենք ծավալում ենք, ունի իմ ներկայության կարիքը: Ես չեմ կարող դա հենց այնպես թողնել բախտի քմահաճույքին: Իսկ այն օրը, երբ կհամարեմ, որ թեկուզ մեկ օրով առանց ինձ հնարավոր է այդ ամենն ապրեցնել, ապա ես անշուշտ կմիանամ Րաֆֆի Հովհաննսիյանին, իսկ մինչ այդ կբավարարվեմ միայն ամեն օր այցելելով և իմ զորակցությունը նրան հայտնելով:
-Րաֆֆի Հովհաննսիյանը էլի հացադուլ էր արել երկու տարի առաջ և որքան հիշում եմ, ոչ մի էական բան չփոխվեց: Ի՞նչ ես կարծում, արդյոք հանարվո՞ր է պայքարի այս ձևով հասնել ցանկալիին:
-Անկախ նրանից, թե պայքարի ինչ ձև է ընտրել Րաֆֆի Հովհաննսիյանը, անկախ նրա աշխարհայացքից, եթե դա բխում է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերից, ես պարտավոր եմ իմ զորակցությունը հայտնել այդ ամենին, այնպես որ, եթե Ր. Հովհաննիսյանը գտնում է, որ հացադուլի միջոցով կկարողանա հասնել իր նպատակներին և կկարողանա ամրագրել մեր ժողովրդի վճիռը, որը կայացել է փետրվարի 18-ին, ապա ես հարգում եմ այդ որոշումն, անշուշտ:
 -Զուտ Ֆիզիոլոգիական առումով, սոված ստամոքսով միտքն ինչպե՞ս կաշխատի:
-Իմիջիայլոց ասեմ, եթե այդքան մտածել գիտեք, ու առհասարակ, մարդիկ այդքան մտածել գիտեն, հիմա հայ գրողները «սոված» չէին լինի:
-Ես իսկական հացադուլը նկատի ունեմ:
-Վերջ ի վերջո նրանք էլ են հացադուլի մեջ , իհա՛րկե ոչ կամավոր ( Պնդում եմ հարցիս պատասխանել): - Ըստ իս, սոված ստամոքսով միտքը կարող է որոշ ժամանակ միայն աշխատել, իսկ հետո տեղի կտա և այդ դեպքում օգնության կգան այն մտքերն, ովքեր սոված ստամոքս չունեն:
-Եվ վերջում՝ կա՞ հարց, որը ես չտվեցի, բայց դու կցանկանայիր խոսել դրա մասին:
-Առհասարակ, այսպիսի եղանակային պայմաններում (անձրևում էր, իսկ մենք դրսում էինք) այսպիսի թեթև հագուստով (վենաշապիկ և բաճկոն) և այսքան լարված պայմաններում , երբ պատրաստվում եմ ելույթ ունենալ հայ հասարակության համար, ասմունքել հայ հանճարներին, մի քիչ դժվար է մտածելն ինձ համար:
 - Ու հիմա դու կգնաս տուն և կուտես շոկոլադ, որը դու այնքան շատ ես սիրում:
-Մինչև տուն գնալն էլ ես կուտեի շոկոլադ (ծիծաղում է) - և այսպիսի ուրախ ու քաղցր նոտայով էլ ավարտեցինք հարցազրույցը

0 коммент.:

Отправить комментарий