Ես էլ չէի հավանել, ավելի ճիշտ՝ չէի հասկացել:
Տասներկու տարի է անցել ու հեքիաթը, որն արդեն իրական գույներ է ստացել, կրկին իմ ձեռքերում է: Ինչպե՜ս եմ ափսոսում արագ կարդալ:
« Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս»:
... ու նա ինձ ընտելացրեց և ես հավիտյան պատասխանատու եմ նրա համար:
Ով կարդացել է, ինձ կհասկանա. գուցե հիմա ժպտում ես, ընթերցո՛ղ:
Չգերազանցված ստեղծագործություն է « Փոքրիկ Իշխանը» և այդպիսին էլ կմնա, գոնե ինձ համար, հավետ:
Ուզում եմ այստեղ լռել ու ներկայացնել այն տողերը, որոնք առավել տպավորիչ են և ուսանելի...
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի, « Փոքրիկ Իշխանը»
* Երբ շատ ես տխուր լինում, լավ է վերջալույսին նայելը:
* Եթե դու մի ծաղիկ ես սիրում՝ միակը, որի անունը միլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա, այդ արդեն բավական է: Դու նայում ես երկնքին ու քեզ երջանիկ ես զգում:
* Շատ խորհրդավոր ու առեղծվածային է արցունքների աշխարհը:
* Ամեն մեկից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ:
* Իրեն դատելը ուրիշներին դատելուց դժվար է:
* Սնապարծ մարդիկ բացի գովեստից, մնացած ամեն ինչի նկատմամբ խուլ են:
* Երբ մարդ շատ է ուզում սրամտել, ակամայից մի սխալ բան կասի:
* Մարդկանց մեջ նույնպես մարդ մենակ է զգում իրեն:
* Աշխարհում կատարյալ ոչինչ չի լինում:
* Իմանալ կարելի է միայն այն բաները, որոնց կարելի է ընտելացնել:
* Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն:
* Ես լսում էի նրան նույնիսկ այն ժամանակ, երբ նա լուռ էր: Նա իմն է:
* Միայն սիրտն է սրատես: Ամենագլխավորն աչքով չես տեսնի:
* Դու հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես:
* Այնտեղ է լավ, որտեղ մենք չկանք:
* Նույնիսկ, երբ պետք է մեռնել, լավ է, երբ բարեկամ կա:
* Սրտին էլ է ջուր պետք:
* Մարդիկ մի պարտեզում հինգ հազար վարդ են աճեցնում... և չեն գտնում այն, ինչ փնտրում են: Մինչդեռ այն, ինչ նրանք փնտրում են, կարելի է գտնել ամեն մի վարդի մեջ, մի կում ջրի մեջ...
* Աչքերը կույր են, հարկավոր է սրտով փնտրել:
* Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս:
* Ամեն մարդ իր աստղն ունի:
* Նայեցեք երկնքին: Եվ ինքներդ ձեզ հարց տվեք. «Դեռ ապրու՞մ է վարդը, թե՞ արդեն չկա: Հանկարծ ու գառնուկը կերել է այն...» : Եվ դուք կտեսնեք, որ ամեն ինչ ուրիշ կերպ կդառնա:
0 коммент.:
Отправить комментарий