пятница, 30 августа 2013 г.

«Գինի լից». Ֆլեշ-մոբ



64864_620206938005133_956555890_n    Գինի լի՛ց, ընկեր ջան գինի լի՛ց
                                                                                   Խմողաց անու՛շ անու՛շ, խմողա՛ց անուշ…
Գինին լցվեց, խմողներն անուշ արեցին: Իսկ խմեցին նրանք երկու կենաց միատեղ – հայ ազգի մեծագուն թշնամու՝ Թալեաթ փաշայի մահվան ու ՄԵԾԱԳՈւՅՆ հերոսի՝ Սողոմոն Թեհլերյանի ԿԵՆԴԱՆԻ կենացը:
92 տարի առաջ, մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում Թեհլերյանը  հրազենի կրակոցով վրեժխնդիր եղավ ՀԱՅ ազգի անունից: 25-ամյա երիտասարդն անմահանում է, ճիշտ է, մարդասպանությամբ, բայց ԱՐԴԱՐ գործով, մեկ ու կես միլիոն անհանգիստ հոգիների պահանջով, ապագա սերունդներին հայրենասիրության օրինակ ծառայելով:
Բեռլինի դատարանը հայազգի հերոսին ազատ է արձակում: Նրա ձեռքով սպանվել էր լոկ մի թուրք՝ մանր ու խղճուկ, ում հոգուն (եթե, իհա՛րկե, նա հոգի ուներ) ծանրացել էին բյուրավոր մայրերի ողբը, հայրերի արյունը, որբերի սոված հայացքները: Սպանվել էր մի դատարկություն, իր տեսակի մեջ ճղճիմ մի ոչնչություն:
Անպարտ Թեհլերյանի հետնորդները ևս փորձում են անմասն չմնալ ընդհանուր ԱՐԴԱՐՈւԹՅՈՒՆԻՑ: Յուրաքանչյուրն իր ձևով.
«Նոր միտք» երիտասարդական պորտալի և Պատանի պատմագետների ակումբի կազմակերպած Ֆլեշ-մոբը դրա վառ ապացույցն է: Գինով, դրոշներուվ, երգ ու պարով այսօրվա երիտասարդներն իրենց բողոքի ձայնն են բարցրացնում՝ ի լուր աշխարհի, ի լուր խուլ ու կույր ձևացողների՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԵԼ: Իհա՛րկե, դրանով ցավը չի մեղմանա և ոչ էլ մի ամբողջ սպանված ազգը կվերակենդանանա, բայց մենք ինչ-որ ողորմություն չենք խնդրում, ՄԵՆՔ ԱՐԴԱՐ ԴԱՏ ԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ…
gini-lic-soxomon-tehleryanin-nvirvats-flashmob197177_523943620980789_52790999_n 392779_523940874314397_2060001590_n 487764_523942804314204_756383937_n 522496_523943427647475_1845781489_n 531464_523942990980852_1814121798_n 576124_523942080980943_43992344_n 581655_523941267647691_855414102_n 581794_523942447647573_1871279615_n 734448_523939784314506_1413718815_n

0 коммент.:

Отправить комментарий