Խոսատանում
եմ, որ սա կլինի քո մասին իմ վերջի՛ն գրառումը…
Թյուրիմացաբար…
բայց գրառումս չէ, ԴՈւ՛:
Այս էլ արդեն որերորդ անգամ թերթում եմ էջերը՝ հուշերի, մտքերի,
համակարգչի ու համացանցի… ծայրից ծայր… միայն դու ես:
Ջնջել չեմ ուզում, չեմ
կարող… պարզապես, քանզի դա կնշանակի ջնջել ինձ, իմ անձը, սպանել կյանքը, իսկ ես ապրել
եմ ուզում: Դու դեռ պետք է տեսնե՛ս իմ երջանկությունը, տեսնես և փառք տաս, որովհետև
ինքդ չկարողացար այն ինձ պարգևել:
Իսկ ես չեմ էլ խնդրել, ինքդ ներխուժեցիր իմ աշխարհ: Լա՛վ, դեմ չեմ,
բայց գիտե՞ս ցավալին որն է – հանեցիր ինձ իմ
աշխարհից ու տարար քոնը: Իմ աշխարհից, որը վայրկյան առ վայրկյան եմ կառուցել և տարար
մի աշխարհ, որը միայն ակնթարթներից էր հյուսված և մի այդպիսի ակնթարթում էլ ամենը փուլ
եկավ…
Լուռ, շատ լուռ հեռացար…. այնպես, ինչպես քո կյանքն է: Այո՛, այն
այսօր և հավետ լուռ է լինելու, որովհետև ես այլևս չեմ խոսելու Քե՛զ համար: Միայն աղոթքներում
եմ հիշելու. գիտե՞ս ինչու… ես միշտ մտքում եմ աղոթում…
Փոխվել եմ, չէ՛, չեմ փոխվել, ՓՈԽԵԼ Ե՛Ս և դա միակ բանն էր, որ կարողացար
անել:
ԵԿԱ՛Ր, ՏԵՍԱ՛Ր,
բայց… հաղթՎեցի՛ր…
Եվ սա քո
մասին ԻՄ ՎԵՐՋԻ՛Ն գրառումն էր, վերջինն, առանց վերջակետի
0 коммент.:
Отправить комментарий