Իզուր չեն ասել՝ «Եթե դու քաղաքականությամբ չզբաղվես, քաղաքականությունը քեզանով կզբաղվի», իսկ այն, որ «քաղաքականությունն ամենամեծ անբարոյականությունն է», գիտեն բոլորը,
դե… գրեթե:
Շուրջ մեկ տարի համացանցային տիրույթում իր անվանը համահունչ,
այսպես ասած «անշառ» գործունեությունն
է ծավալում «Սևակ» առցանց ամսագիրը՝
գրական ստեղծագործություններ, հետաքրքիր ու բազմազան հոդվածներ և որ ամենակարևորն է՝
չքաղաքականացված (բառությամբ ամսագրի սեփականատիրոջ պաշտոնական հայտարարությունների,
դե շատ ուրիշ հարց է):
«Ես երբեք չե՛մ հանդուրժի, երբ ինձ պիտի
կարգադրեն՝ ասելով, թե…»: Հմմմ, թվում է՝ վաղուց արդեն ինքնահաստատված, կայացած
մարդու, ասել է թե խոստումնալից խոսքեր են (գուցե, անձամբ չեմ ճանաչում և դա հաստատել
կամ ժխտել, իհա՛կե չեմ կարող, միայն ենթադրություններ եմ անում նույն խոսքերի հեղինակի
մեկ այլ խոսքերից), բայց արի ու տես, որ այդքանը հասկացող, ինքն իր սկուզբունքները
հարգող անձը հանկարծ որոշում է մի խումբ պատանիների վզին փաթաթել մի պիտակավորում,
որի ճիրաններից ինքն է փախել (ստեղ են է ասել՝ ձրի բան ես տալիս, ասում են՝ փչացած
ա):
Պարզաբանեմ. վերջերս երիտասարդ ակտիվիստ, Երևանի Ալ. Պուշկինի
անվան դպրոցի ուսուչից Նարեկ Վարազդատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ երբեք
չի հանդուրժի իր վերադասների պարտադրանքները՝ թե ոչ մի աշակերտի թող 8-ից պակաս չգնահատի,
ինչ է թե այդտեղ բարձրաստիճան պաշտոնյաների թոռներ են սովորում: Կոպիտ և պարզ ասած՝
մարդը չի ուզում ենթարկվել մի կուսակցության պահանջների, որի ղեկավարներն ու նրանց
գործունեությունն ամենևին էլ իր սրտով չեն, դե… իր իրավունքն է, որն էլ հանգեցրեց աշխատանքից
ազատման դիմում գրելուն: Եվ ահա տեղական լրատվամիջոցներից մեկը հարցը փորձեց լուսաբանել
հարցազրույցի միջոցով: Իսկ «մեր հերոսը» ոչ ավել, ոչ պակաս
որոշում է մի հատ էլ անձնական PR-ով զբաղվել՝ հարզացրույցն այսուայնկողմ ցրելով: Կարմիր
գլխարկի պես գնում, գնում, գնում է ու մեկ էլ հանդպում
է… «Սևակ» ամսագրին (լավա
գայլը չի եղել… :Դ համ էլ նենց չի, որ ինքն էլ զամբյուղով կարկանդակներ էր տանում):
Ամսագրի գլխավոր խմբագիր Սոնա Արսենյանի հետ զրույցում պարզ
դարձավ, որ Նարեկը վերոնշյալ հարցազրույցն ուղարկում է ամսագրի տեխնիկական պատասխանտու
Տադոյին և խնդրում տեղադրել այն: Վերջինս էլ այն ուղարկում է Սոնային. «Ես տեղադրեցի, բայց Նարեկի հետ պայմանավորվեցինք, որ հոդվածի մեկնաբանություններում
ինքը կպատասխանի իմ մի քանի հարցերին: Մի քանի օր ձգձգվեց, վերջապես «բռնեցի» իրան: Իր այդ ռադիկալ
պահվածքի հետ համամիտ չէի և համապատասխան հարցեր էի տալիս: Պաշտոնական տոնով շատ նորմալ
պատասխաններ էր տալիս, բայց երբ հարցրեցի, թե ի՞նչ են տալիս նման ցուցադրական սկանդալները
և ինչու՞ եք վիրավորում մարդկանց, գրեց. «Ես ճշմարտությունն եմ ասում, եթե Դուք դրանից վիրավորվում եք, ուրեմն Ձեզ «առել
են», ստիպում են, որ ուրիշի կարծիքն արտահայտեք, ես այլևս չեմ պատասխանի Ձեր հարցերին»
և արդեն չգրեց»,- պատմում է Սոնան:
Բայց դե չէր կարող «էշն ուտել ու պոչին կանգներ», ասել էր, մինչև վերջ ասեց՝ անձնական
վիրավորանք հասցնելով ամսագրի ողջ անձնակազմին: Եվ քանի որ այն համարվում է Հայաստանի
ժամանակակից արվեստների միության պաշտոնական լրատվամիջոցը, հետևաբար վիրավորանքը տարածվում
է նաև միության և վերջինիս անդամների անվան վրա:
Ամսագրի և միության նախագահ Մանուկ Նիգոյանի պահանջած բացատրությանն
ի պատասխան «ուսուչիցը» կրկին իրենն է
պնդում՝ «Լա՛վ եմ արել, ծախված են լրագրողներդ…»:
Արդյունքում՝
նյութը հեռացվում է կայքից, մեկնաբանությունները տեղափոխվում են անձնական դաշտ, որին
էլ հաջորդում է Մանուկ Նիգոյանի պաշտոնական հայտարարությունը. «Ի պատասխան Հայաստանի ժամանակակից արվեստների միությանը պատկանող «Սևակ» առցանց ամսագրի գլխավոր խմբագիր Սոնա Արսենյանի նկատմամբ քաղաքական ակտիվիստ, Րաֆֆի Հովհանիսյանի համախոհ, Ալեքսանդր Պուշկինի անվան դպրոցի շախմատի ուսուցիչ Նարեկ Վարազդատյանի հնչեցրած հայհոյանքների ու վիրավորանքների, թույլ տվեք հայտնել, որ ես դա պաշտոնապես որակում եմ՝ նախ վիրավորանք իմ ղեկավարությամբ գործող կառույցի լրագրողների, ապա նաև ի՛մ նկատմամբ: Մի մարդ, ով նախագահական ընտրություններից մինչ օրս ինձ տեսնելով Րաֆֆի Հովհանիսյանի կողքին, պայքարի կիզակետում՝ հօգուտ «Բարևի հեղափոխության» ակտիվ քաղաքական գործունեության, ինձ պատկանող ամսագրի խմբագրական խորհրդին մեղադրում է «ծախված» լինելու մեջ, արժանի է միմիայն ու բացառապես իմ հակակրանքին: Հայաստանի ժամանակակից արվեստների միությունը պոշտոնապես հայտարարում է, որ Նարեկ Վարազդատյանի անպատասխանատու հայտարարությունների շարունակության, ինչպես նաև դեռ չդադարող վիրավորանքներն անհապաղ չավարտելու դեպքում միջադեպը կտեղափոխվի իրավական հարթություն և Հայաստանի ժամանակակից արվեստների միությունն ու Սևակ առցանց ամսագիրը հանդես կգան համատեղ դատական գործով՝ ընդդեմ Նարեկի»:
Արդեն որպես ոչ լրագրող, այլ՝ ուղղակի հասարակության մաս
կազմող մի անհատ, նորից կրկնեմ՝ Նարեկ Վարազդատյանին անձամբ չեմ ճանաչում և իր մարդկային
կերպարին որևէ որակավորում տալ չեմ կարող, բայց այն, ինչ նա գրել էր մի աղջկա, ով պարզապես
իր պարտականություններն էր կատարում, ստիպում են փոքր ինչ կասկածել ընկեր Վարազդատյանի՝
«ուսուչից» կոչվելու իրավունքին…
Իրինա Հախունց
0 коммент.:
Отправить комментарий