Համ գրում եմ, համ պատկերացնում այն մարդկանց՝ մեղմ ասած զայրույթը, ում հասցեագրված են տողերս: ԲԱՅՑ ԵՍ ԱՎԵԼԻ ԶԱՅՐԱՑԱԾ ԵՄ: Չէ՛, զայրացած չէ, կատաղա՛ծ, ինչ-որ տեղ ատելությամբ լցված, հիասթափված Ձեզանից օ՜ վեհ «հայրենասերներ»:
Միշտ էլ ասել եմ՝ այս կյանքում միայն երկու մասնագիտություն կա, որ մարդ չպետք է ընտրի - 1. լրագրող 2. ֆուտբոլի սուՁյա:
Ու քանի որ ես առաջին տարբերակն եմ ըտնրել, բնականաբար լռել չեմ կարող: Չէ հարգելիներս, լրագրողներին բնորոշ, հերթական անգամ առիթը բաց չթողնող քննադատություն չեմ անում, ՏԵՂԻ՛Ն ԵՄ ԳՐՈՒՄ:
Բայց արի ու տես, որ այս անգամ սուՁյան հեչ մեղավոր չէր.... (4-րդ պաշտոնյայի անհասկանալի արարքը չհաշված)...
Պարտվեցինք.... 1-6... է հետո՞...
Ֆեյսբուքում կոտրատվող «հայրենասերներ» ջան, երբ որ Դուք մեր տղաներից ԼԱ՛Վ կխաղաք ու շեղ չեք հարվածի, այդ ժամ կչոքեմ Ձեր առաջ ու գրածս ամեն մի տառի համար հազար անգամ ներողություն կխնդրեմ:
Այն տպավորությունն է, ասես ազգովի ուրախ ենք, որ մեր հավաքականը պարտվեց, որպեսզի ով ինչ «սուր միտք» ունի՝ ֆեսյբուքապատին հրամցնի, ով ինչքան ուժ ունի՝ հռհռա, ներսում ինչքան գույն ունի՝ ծաղրի:
Բա էն որ գոլ ենք խփում, հաղթում, սիրուն խաղում, ա՞յդ ժամանակ է միայն Ձեր ազգային արժանապատվությունը աչքերը բացում -«Այո՜», «Գո՜լ», «Հայեր առա՛ջ», «Ես տենց էլ գիտեի», «Մենք ենք է՜»:
Բա այսօր ու՞ր էիք:
Ծաղրանկարչության դասի՞:
Չէ, սիրասուններս, իսկական ֆուտբոլասերը ԻՐ ազգային թիմին թիկունք պետք է լինի ցանկացա՛ծ հաշվի/խաղի դեպքում:
Հա՛, չենք փայլում դաշտում, պաշտպանությունում խառնաշփոթ է, հարձակում չկա, կենտրոնում սխալներ են անըդհատ, բայց դնել ու հրապարակայնորեն ծաղրե՞լ:
Հերիք ա էլի...
Կտոր մը հարգանք ունեցեք...
Մեծ-մեծ չեմ փրթում, ամենևի՛ն: ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՎ: