воскресенье, 17 ноября 2013 г.

Թղթի ու ձայնագրիչի հակառակ կողմում


Զրուցում են Իրինա Հախունցը և ձեր խոնարհ ծառան` Սոնա Արսենյանը:



Հաճախ է պատահում, որ հարցազրույց եմ վերցնում ընկերներիցս /սա ևս մեկ ապացույց, որ իմ ընկերները շատ հետաքրքիր մարդիկ են/: Այս դեպքում զրույցը ավելի ջերմ մթնոլորտում է անցնում: Եվ իմ կիսապաշտոնական հարցերը ավելի ծիծաղելի են երևում, իսկ ջերմ, սմայլիկաշատ պատասխաններից մարդու քեֆն է գալիս: 
Այս անգամ իմ զրուցակիցն է Իրինան, ով իսկական լրագրող է /ի տարբերություն ինձ/, և ով շատ լավ խորհուրդներ տվեց բոլոր նրանց, ովքեր հարցազրույց վարելը դարձրել են մասնագիտություն կամ հոբբի: 
Լավ, նախաբանը բավականաչափ երկար ստացվեց, անցնենք հարցազրույցին:


-
Իրինա ջան, ողջույն: Նախ և առաջ խնդրում եմ ներկայանաս այնպես, ինչպես դու ինքդ կցանկանայիր: (Որովհետև եթե ինձ թողնես այս հատվածը, ես պարզապես կասեմ, որ դու հրաշք աղջիկ ես, իսկ իմ անձնական կարծիքը, ցավոք, քչերին է հետաքրքրում:) 

-
Ողջույն հրաշք աղջիկ: Թող մեծամտություն չթվա, բայց այս կարծիքը բոլորին պետք է հետաքրքրի, քանի որ իսկապես այդպիսի ՄԱՐԴՈՒ հետ եմ զրուցում՝ ի պատիվ ինձ:  Սիրում եմ, երբ ներկայանում եմ անուն-ազգանունով և մասնագիտությամբ՝ Իրինա Հախունց, լրագրող, ում մի ձեռքը միշտ գրականության վրա է (ինչպես Աբգար Ափինյանն է խորհուրդ տվել): Ափսոս տաղանդավոր նկարիչ կամ գրող չեմ, թե չէ հպարտությամբ այդպես կներկայանայի :ԴԴ (ինչ անհամեստն եմ բայց):


-
Անկեղծ ասած, սա իմ առաջին հարցազրույցն է լրագրողի հետ: Ես գիտեմ, որ ինքդ շատ հարցազրույցներ ես վարել: Հիմա, երբ դո՛ւ չես տալիս հարցերը, քեզ ինչպե՞ս ես զգում:
-
Ինչպես էլեկտրական աթոռի վրա :ԴԴ բայց ավելի հանգիստ, գիտեմ՝ դու հոսանքը չես միացնի: Իսկապես անսովոր զգացում է: Երբ առաջին անգամ հարցազրույց տվեցի «Գրի՛ր» գրական մրցույթի շրջանակներում, այդ պահին կարծես ոչինչ չէի գիտակցում: Սահուն, հանգամանալից պատասխաններ եմ տվել, բայց ասեսօդում: Բայց այս պահին հաստատ այդպես չէ :ԴԴ Փորձում եմ նախ «մարսել» հարցը, ինչպես որ ես եմ ակնկալում իմ՝ հարցազրույցներ վարելու ժամանակ, հետո նոր պատասխանել:


-
Երբ հարցազրույց ես վերցնում մի մարդուց, ում շատ լավ ճամաչում ես, դա ինչ-որ բան փոխում է: Ասենք, զրույցը ավելի ջե՞րմ մթնոլորտում է անցնում, թե՞ «հերթով-շարքով-կարգով», ինչպես միշտ:
-
Եթե մարդուն ճանաչում ես շատ լավ ու դեռ ավելին՝ եթե գոնե մի քիչ էլ հարազատ, սիրելի ու հավեսով մարդ է, հերթ-շարք-կարգուզես էլ, չի՛ լինում պահել: Այդպիսի դեպքերում մի իսկական ընկերական խնջույքի է վերածվում զրույցը :ԴԴ Նույնիսկ եղել են դեպքեր, որ այդպիսի մարդկանց հետ հարցազրույց անցկացնելիս նախօրորք հարցեր չեմ մշակել: Ընդամենը առաջին մի հարց ուարդեն թե՛ զրուցակիցս, թե՛ ես «բացվել» ենք՝ առանց թուղ ու գրիչի, միայն ձայնագրիչ ու մի գլուխ ծիծաղ: Հենց վերջին հարցազրույցս t!Qs-ի՝ նկարիչ Տիգրան Հակոբյանի հետ վառ ապացույց: Նման դեպքերում, ճիշտ է, փորձում ես որպես լրագրող չկորցնել քեզ, բայց առաջին հերթին մտածում ես ավելի անմիջական, ընկերական մթնոլորտ ստեղծելու մասին, որ երկուստեք հաճույք ստանաք կատարված աշխատանքից: Ու այ հիմա էլ ունեմ այդ զգացողությունը:


-
Իսկ եթե դիմացինդ մեկն է, ում հետ ծանոթ ես և ում այնքան էլ շատ չես սիրում, կամ ասենք, տանել չես կարողանում: Ի՞նչն է փոխվում այս դեպքում:
-
Վույյյյ :ԴԴ այդպիսի դեպքերում մտածում ես ոչ թե հարցազրույցից փախնելու կամ աշխատանքից դուրս գալու, այլ՝ միանգամից արտագաղթելու մասին: Իսկ եթե լուրջ, լրագրողի համար մարդուն սիրել-ատելը ոչ մի նշանակություն չպետք է ունենա, դա պրոֆեսիոնալիզմի հասնելու առաջին պայմաններից մեկն է: Որովհետև ինձ համար լրագրությունը պարզապես աշխատանք չէ: Այս գործում միակ ու գլխավոր նպատակը հասարակությանը տեղեկատվություն մատակարարելն է, իսկ եթե դու հանձն ես առել այդ առաքելությունը, ուրեմն պետք է մոռանաս անձնական քմահաճույքներդ: Բալզակն իր ստեղծագործություններից մեկում («Կուրտիզանուհիների պերճանքն ու թշվառությունը») գրել է. «Երբ մեկը թրծված է կամ դեռ թրծվում է ժուռնալիստիկայում, դաժան անհրաժեշտությամբ հարկադրված է գլուխ տալ այն մարդկանց, ում նա արհամարհում է, հարկադրված է ժպտալ իր ոխերիմ թշնամուն»: Ինձ համար մի քիչ երևի հեշտ է, բարեբախտաբար մարդասեր եմ :ԴԴ ժպտալ շատ եմ սիրում, հատկապես ինձ չսիրողներին, ժպիտը ցանկացած պարագայում ամենամեծ զենքն ու զարդն է:


-
Երբեմն հարց ես տալիս, քեզ պատասխանում են, բայց դու գիտես, որ դիմացինդ ակնհայտորեն ստում է, ի՞նչ ես անում նման դեպքերում:
-
Այստեղ նորից ժպիտն է օգնության գալիս: Մի թեթև շարժում ու զրուցակիցդ, եթե ընկալման հետ կապված խնդիրներ չունի, միանգամից հասկանում է: Ունե՞ս այդ պահին ձեռքիդ տակ ապացուցող փաստեր, շատ հանգիստ ցույց ես տալիս, առանց հարձակվելու, բռնկվելու պարզապես ասում եսներեցեք, այստեղ այսպես է, իսկ Դուք այսպես եք պատասխանում, խնդրում եմ պարզաբանեք և այլնեթե շատ ես «նեղում», արդեն նույնիսկ ստածից էլ են հրաժարվում :ԴԴ


-
Իսկ ի՞նչ ես անում, երբ զրուցակիցը չի պատասխանում հարցերին կամ չափից դուրս խուսափողական պատասխաններ է տալիս:
-
Չամռվում եմ :ԴԴ հա, շատ է լինում, որ չեն պատասխանում: Կա երկու տարբերակ. Առաջին՝ եթե պարզապես ժամանցային հարցազրույց է ու հարցի պատասխանն էլ նեղ անձնական բնույթի է լինում, երբեք չեմ պնդում, իսկ եթե հարցը հրատապ է, պատասխանը՝ խիստ անհրաժեշտ, արդեն փորձում եմ համոզել: Դեռ չեմ սպառնացել :ԴԴ բայց դե ժամանակ կունենամ դրա համար :ԴԴ Եղել են դեպքեր, որ կտրականապես հրաժարվել են պատասխանել, ուղղակի շնորհակալություն եմ հայտնել ժպտալով ու հետո արդեն նյութում տեսարանը նկարագրելով «մուռս հանել» :ԴԴ


-
Երբեմն էլ պատասխանից խուսափելու համար զրուցակիցը հարցով է պատասխանում լրագրողի հարցին: Ի՞նչ անել նման դեպքերում:
-
Հիշեցի Աբել Աբելյանին՝ իմ անկրկնելի դասախոսին, ով միշտ ասում էր. «Երբե՛ք չպատասխանեք Ձեր զրուցակցի հարցերին»: Դրանով դու, որպես լրագրող, թուլանում ես: Խուսափողական պատասխանի դեպքում էլ կարելի է ուղղակի ասել «ներեցեք, ես լավ չհասկացա պատասխանը, խնդրում եմ հստակեցնել»: (գիտես Սոնա ջան, միշտ հեշտ է խորհուրդ տալը հեշտ է :ԴԴ չնայած մեծամասամբ այստեղ նշվածները կատարում եմ): Մի անգամ հարցումներ անցկացնելիս զրուցակիցս իմ տված հարցը կրկնեց, ժպտացի, ասացի կներեք, բայց հարցեր տվողը ես եմ, խնդրում եմ պատասխանելու մարդը լսեց, չնայած լավ էր չլսեր, մինչև հիմա ջղայնանում եմ, որ հիշում եմ պատասխանը :ԴԴ


-
Լինում են դեպքեր, երբ զրուցակիցը, չգիտես ինչու, վիրավորում է լրագրողին, ով հարցազրույց է վերցնում նրանից: Ի՞նչ պետք է անել նման դեպքերում: Կարելի՞ է պատասխանել նույն կերպ:
-
Միանշանակ ո՛չ՝ իմ կարծիքով: Գիտես ինչու՞, լրագրողը նախ մարդ է ու պետք է միշտ մնա իր մարդկային որակների բարձունքում: Մի քանի անգամ պատահել է, որ պետական պաշտոնյաների հետ հեռախոսային զրույցում կոպիտ պատասխան եմ ստացել, շնորհակալություն եմ հայտնել պարզապես: Հանգիստ, քաղաքավարի պատասխանդ իրենց ավելի է կատաղեցնում, քան եթե իրենցից բարձր գոռաս: Իսկ երբ ղեկավարս պահանջեց (այն էլ գոռալով), որ այդպիսի դեպքերում ես էլ նույն կերպ պատասխանեմ, հենց հաջորդ օրը խնդրեցի ինձ ազատել աշխատանքիցև այլևս չգնացի:


-
Սկսնակ լրագրողներին բոլոր գրքերում խորհուրդ են տալիս այնպես անել, որ հարցազրույցը չվերածվի հարցաքննության: Քո կարծիքով, ինչպե՞ս անել դա:
-
Ախ այդ խորհուրդները.. :ԴԴԴ ինչքան շատ ես կենտրոնանում դրանց վրա, այնքան սխալվում ես, բայց սովորում ես: Որպեսզի հարցազրույցը հարցաքննության չվերածվի, պետք է ականջներդ քառապատկես, հետաքրքրություն ցուցաբերես պատասխանների նկատմամբ, հակառակ դեպքում հարցաքննություն էլ չէ, դատաքննություն է ստացվում :Դ Որ ուշադիր ես լսում, պատասխանից նոր հարց է ծնվում, որը մինչ այդ մտքովդ չի էլ անցել, տալիս ես այդ հարցը ու արդեն անմիջականություն է ստեղծվում, զրուցակիցդ ոգևորվում է, սկսում ես ապրել իր պատմածը, ընթերցողն էլ է հիանում: Միշտ պետք է հիշել, որ ինչ անում ես, ընթերցողի, հեռուստադիտողի համար ես անում, իսկ նա սիրում է անկեղծություն:


-
Կա՞ն մարդիկ, ում դու ոչ մի դեպքում չէիր մոտենա քո հարցերով: Ասենք՝ ելնելով նրանց մասնագիտությունից, քաղաքական/կրոնական/քաղաքացիական հայացքներից և այլն:
-
Բա Դալին սաղ չլինե՞ր, մի հատ հարցազրույց անցկացնեի հետը :ԴԴ
Այդպիսի մարդիկ չէ, չկան: Մահմեդականի հետ անգամ կարճ հարցազրույց եմ ունեցել, ինտերնետային բայց: Պետք է եղել գործի համար, արել եմ, բայց դա ոչ մի նշանակություն չունի: “My name is Khan” ֆիլմում մայրը որդուն ասում է. «մարդիկ լինում են երկու տեսակի միայն՝ չար և բարի»: Այդպես է և ինձ համար: Ազգություն, կրոն, դիրքկարևոր չէ, մարդակային արժեքները պետք է հաշվի առնել: Միակ դեպքը, որ կհրաժարվեմ հարցազրույցից, մարդու ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆ Է: Օրինակ հիմա լուրջ հարցազրույց չէի անցկացնի Շ. Ազնավուրի կամ Ա. Ջիգարխանյանի հետ զուտ նրա համար, որ դեռ այդ աստիճան չեմ աճել որպես լրագրող: Գործին պետք է պատասխանատվությամբ մոտենալ, իսկ դրա համար ճանապարհ է անհրաժեշտ անցնել: Այ հետագայում, որ դու արդեն ՄԵԾ ԼՐԱԳՐՈՂ դառնաս, ինչը չեմ կասկածում, նոր դուխով կգամ հարցազրույց խնդրելու :ՃՃ (Սոնա-Բայց ես չեմ ուզում լրագրող դառնալ:)


-
Անկեղծ ասա, հիմա քեզ մոտ չի՞ ստեղծվել այնպիսի տպավորություն, որ նորից համալսարանում ես և քննություն ես հանձնում:
-
Ե՞ս, նորի՞ց քննությանԱստված չանի :ԴԴ դիպլոմներս հետ կհանձնեմ, բայց քննությունչէէէ :ԴԴ
Իսկապես այդպիսի տպավորություն չստացա, որովհետև հիանում եմ քեզանով, իսկ դա շատ կարևոր է զրույցի հաջող ընթացքն ապահովելու համար: Ապրե՛ս, կարողացար կտրել ինձ իմ «դիրքից», հրաշալի զգացում է, որ հարցերի համար չեմ մտածում ու կարող եմ անկապ-անկապ դուրս տալ :ԴԴ


-
Շատ, շա~տ շնորհակալություն:
-
Ես եմ շնորհակալ ,Սոնա ջան: Ինչ հավես էր :ԴԴ չգիտեի, որ ձայնագրիչի, թղթի հակառակ կողմում այսպես է լինում

Սոնա Արսենյան