(մաս 3-րդ)
-Տիգրան, դու քո մասնագիտական տիրույթում արդեն բավականաչափ հայտնի ես. անհատական ցուցահանդեսներ ես ունեցել, որոնք լատվամիջոցներով լուսաբանվել են, վերջինին նույնիսկ երկու անգամ ներկա գտնվելու պատիվ եմ ունեցել. որո՞նք են քեզ համար ճանաչված լինելու թերությունները և առավելությունները:
-Շատ հաճելի է, որ նկարներս ճանաչում են, հիշում: Ամեն ինչ արել եմ, որ ճանաչեն ոչ թե ինձ, այլ՝ նկարներս: Առաջին ցուցահանդեսին ուզում էի մի փոքր ինձ գովազդել, այդ պատճառով պաստառի վրա իմ ծաղրանկարն էր: Հայտնի լինելը գուցե խանգարի, որովհետև հասարակությունը սպասում է քո մի թեթև սայթաքմանը, որ փնովի: Դեռ այդքան չի խանգարել, գուցե գա մի օր, երբ հոգնեմ, բայց առայժմ հաճելի է (ծիծաղում է):
-Թիվ մեկ նկարիչը քեզ համար ո՞վ է:
-Սալվադոր Դալին, Ֆրիդա Կալոն: Արթյուր Դյոպենին եմ սիրում նաև, ֆրանսիացի իլյուստրատոր է:
-Հետքրքիր է, Ձեր բնակարանի, քո սենյակի կամ արվեստանոցի պատերն ու՞մ նկարներն են փակցված:
-Իմ սենյակում համարյա պատ չկա: Հայրկիս խնդրեցի, որ գլխավոր պատը քանդենք, տեղը պատուհան տեղադրենք: Տան միջանցքում կան իմ մի քանի նկարներից, բայց մեծամասամբ պահարանում եմ պահում, վախենում եմ դրանց համար, որ հանկարծ չընկնեն: Բայց մտերիմներիս, ծանոթներիս բնակարաններում կան իմ նկաներից, որ գիտեմ լավ ձեռքերում են:
-Տիգրան, պատմեցիր քո ոգեշնչման աղբյուրների մասին, հետաքրքիր է, եղե՞լ են դեպքեր, որ ուրիշները քո արվեստից ոգեշնչվեն:
-Այո, շա՜տ-շա՜տ, հատկապես ցուցահանդեսից հետո: Կան նաև չստացված ոգեշնչումներ՝ պատճենահանումներ: Ֆրիդայի նկարը, որը շատ եմ սիրում, տպեցի շապիկի վրա, մի քանի օր կրեցի այն և կողքից տեսնելով փորձեցին կրկնօրինակել, բայց՝ անորակ, դրա համար շատ թեթև տարա: Ցուցահանդեսից հետո հատկապես շատ են ասում, որ ոգեշնչվել են…
-Ես այս հարցը դիտմամբ տվեցի, որովհետև ցուցահանդեսիցդ հետո, այդ նույն երեկոյան գրիչը ձեռքս եմ վերցրել…
-Վա՜յյյյ, ինչ լավ կլինի, չես պատկերացնի ինչ ուրախ կլինեմ… (փակագծերն առայժմ չբացեմ, արդյունքը շուտով բոլորին կներկայացնեմ ;)
-Ցավոք, ինքս բավական հեռու եմ նկարչությունից, նույնիսկ վրձինը բռնելու ձևը չգիտեմ, բայց միշտ սիրել եմ արվեստանոցային աուրան՝ վրձիններն այս ու այնկողմ թափված, անգամ նկարչի ներկոտ շորերը, դեմքը, ու դա ինձ համար մի հեքիաթային աշխարհ է: Ուզում եմ դու նկարագրես, ի՞նչ է քեզ համար նկարելը:
-Հենց այսօր որքան էլ լվացվեցի, մինչև վերջ չմաքրվեց ներկը ձեռքերիցս (ցույց է տալիս ներկոտ ձեռքերը՝ կանաչ գույնի :Դ ) Նկարելն ինձ համար relax-ի պես է: Շատ են ասում՝ ինչպես կարող է մարդ լինել նկարիչ և չծխի, չխմի… չեմ օգտագործում այդպիսի բաներ, թեպետ դրանք մարդուն հանգստանալու էֆեկտ են տալիս: Ինձ դա տալիս է նկարելը: Նույնիսկ շատ նյարդային ժամանակ էլ երբ նկարում եմ, տեղափոխվում եմ մեկ այլ աշխարհ, ամբողջովին մտնում եմ նկարի մեջ:
-Անհատական երկու ցուցահանդեսներդ էլ ծաղրանկարների ցուցադրություն են եղել: Ե՞րբ կտեսնենք t!Qs-ին նոր ժանրում՝ նոր ցուցարությամբ:
-Երևի մինչև տարեվերջ: Ուզում եմ նկարել այն թեմաներով, որոնք այսպես ասած՝ ագելված են՝ թրաֆիքինգ, միավ/ձիահ: Անդրադառնալու եմ թմրամոլներին, տրանսվիստիտներին նաև կարմիր խնձոր թեմայով եմ նկարներ ներկայացնելու: Դեռ շատ աշխատանք կա կատարելու…
-Հիմա, կարծում եմ, արդեն ժամանակն է, որ հավաքենք ճամպրուկները՝ Ֆրանսիա մեկնելու համար (ծիծաղում է): Բայց մինչ օդանավակայան գնալը, խնդրում եմ պատմես, թե առաջարկն ինչպե՞ս ստացար:
-Հայտնի մարդկանց նկարները որ նկարում եմ, դրանք հետո համացանցի միջոցով ուղարկում եմ իրենց ֆան-ակումբներին: Ֆրանսահայ մի կին տեսել էր, գրել, բայց քանի որ ալարում եմ նամակներին պատասխանել, չէի կարդացել: Ընկերներիցս մեկից հեռախոսահամարս էին վերցրել, զանգեցին, սկսեցին ֆրանսերեն խոսել: Փոքր-ինչ գիտեմ այդ լեզուն և փորձցի հասկանալ ինչ են ուզում: Առաջակեցին ցուցադրություն կազմակերպել Ֆրանսիայում, ընտրեցին 5 նկար, որ ուղարկեմ իրենց, հետո որոշեցին 12 նկար, այնուհետև մտածեցին, որ առանց նկարչի մասնակցության նկարներն ուղարկելն անիմսատ է:
12 նկար կցուցադրվի Փարիզում, հետո Մարսելում և միայն Ֆրիդա Կալոյի նկարը Իտալիայում, այնուհետև՝ Բելգիայում: Ապրիլի 18-ին արդեն կլինեմ Փարիզում: Ֆրանսիայում ցուցահանդեսը կտևի 7 օր, Բելգիայում՝ 6, Իտալիայում՝ 3:
-Գիտեմ, որ սրտատրոփ, անհամբերությամբ սպասում ես մեկնելուդ, ի՞նչ ակնկալիքներ ունես արտասահմանյան ցուցադրություններից:
-Ճիշտն ասած ամենամեծ ակնկալիքս այն է, որ հանգստանամ: Երևի նաև շատ բան կսովորեմ: Նոր վայրում գտնվելով նոր մուսաներ կլինեն: Նաև շատ հետաքիքիր է, թե ֆրանսահայերը և ֆրանսիացիները ինչպես կվերաբերեն նկարներին: Ֆրանսիացիները շատ թեթև են, բայց ես ակնկալում եմ շատ լուրջ կարծիքներ, քննադատություններ: Եթե հավանեմ, գուցե գնամ այնտեղ սովորելու կամ աշխատելու:
-Փարիզը համարվում է արվեսի, մշակույթի եվրոպական խոշոր կենտրոններից մեկը, որտեղ մարդիկ ոգեշնչվում են: Պատրաստվու՞մ ես հենց տեղում նկարներ ստեղծել:
-Այո, ցուցահանդեսին լավ մատիտներ էի նվեր ստացել, որ դեռ չեմ օգտագործել, ուզում եմ այնտեղ սկսել: Եթե չնկարեմ էլ, էսքիզներ կանեմ, որ վերադառնամ Երևան՝ հիշողություններին տրվեմ, այնտեղ գտնվելու ժամանակս նկարներով երկարացնեմ: Կամ գուցե կլուսանկարեմ, որ գամ այստեղ նկարեմ:
-Արդեն որոշե՞լ ես Ֆրանսիայում ինչ տեղեր ես գնալու նկարելու համար:
-Գրել եմ, թե որտեղ պետք է գնամ տեսնելու:
-Այդ ցուցակի մեջ Փարիզի Աստվածամոր տաճարը կա՞:
-Հաաաա:
-Կնկարե՞ս այն ինձ համար (անհամեստություն արեցի, բայց դե… :Դ )
-(ծիծաղում է), ահա՜, խնդիր չկա (ու շարունակում է ծիծաղել… բայց ես սպասելու եմ այդ նկարին t!Qs):
-Վերադառնալուց հետո ի՞նչ է սպասվում քո արվեստի երկրպագուներին:
-Ֆրանսիական լրատվամիջոցների նյութերով, նկարներով կկիսվեմ երևի… դեռ չգիտեմ, չգիտեմ ինձ ինչ է սպասվում:
-Եվ վերջում, Տիգրան, կա՞ մի հարց, որը ես չտվեցի, բայց դու կցանկանայիր խոսել այդ մասին:
-Ես չգիտեմ ինչպես եղավ, որ փոխվեցի: Ծուլությունից միանգամից թափ հավաքեցի, երևի երբ սիրահարվեցի, սկսեցի սիրել, այդ ժամանակվանից: Ինձ թվում է հենց դա է օգնում: Մինչև այդ զգացմունքը չլինի, չես կարող կենդանի նկարել, նկարներդ կլինեն միապաղաղ, մեռած: Գուցե ի՛նձ համար է դա այդպես:Կան նկարներ, որ ինձ համար զրո են, եթե մարդիկ ուզեն գնել, նվեր կտամ կամ ես փողը կտամ. զգացմունքը շատ կարևոր է: Չէի հավատում, որ կա, բայց այն շատ ուժեղ ներգործում է: Այդ զգացմունքն է ուժ տալիս, որ ստեղծագործես: Շատ շնորհակալ եմ իրեն, որ հայտնվեց…
-Տիգրան, շնորհակալ եմ այսպիսի զրույցի համար:
-Վա՜յ, ես եմ շնորհակալ…. ինչ հաճելիա քո հետ խոսալը… (ու ծիծաղում է)
(Ես էլ անկեղծ լինեմ՝ այսպիսի հավեսով հարցազրույց դեռ չէի ունեցել: Արտասահմանից վերադառնալուց հետո արդեն, հուսամ, t!Qs-ը կկիսվի տպավորություններով ու նորություններով, ես էլ կկիսվեմ Փարիզի Աստվածամոր տաճարի նկարով :D )
(հարցազրույցի առաջին և երկրորդ մասերը: Կից ներկայացնում եմ նաև Տիգրանի ծաղրանկարների երկրորդ անհատական ցուցահանդեսի մասին պատրաստածս ռեպորտաժը : )
Իրինա Հախունց
0 коммент.:
Отправить комментарий