Սովորույթ ասեմ, թե մտածողություն, չգիտեմ, բայց այսպիսի մի բան կա, երբ մի վատ բան եմ լսում կամ տեսնում, միշտ մտածում եմ, որ նման բան ինձ հետ չի լինի... գուցե:
Նույն կերպ նաև, երբ հեռուստացույցով կամ մեկ այլ լրատվամիջոցով տեսնում, լսում, կարդում եմ, որ աշխարհի այսինչ երկրում զանգվածային անկարգություններ են եղել՝ գործադուլ, զինված բախումներ, հացադուլ, երանի եմ տալիս, որ Հայաստանում եմ ապրում. խախանդ երկրում՝ ինչպես հաճախ բնորոշում ենք մենք:
Բայց արի ու տես, որ մեզ մոտ էլ էտ անտերները մոդա դարձան: Չէ, ամենևին էլ չեմ փնովում, թե մի բան տեսանք, վռազ կրկնօրինակեցինք, չնայած, առանձնապես չեմ էլ խրախուսում:
Մի ժամանակ ինչպե՜ս էի երազում նախագահ դառնալու մասին (հիմա էլ ասենք առաջարկեին, չէի հրաժարվի), բայց всё-таки դժվար թե դիմանամ, մաքսիմում երկու օր կարամ հաց չուտեմ, մտքիս տեղ լինի՝ մի երեք օր:
Սուրբ Սարգիս տոնի Սուրբ օրով Angel Dayan-ի հետ զբոսնում էինք: Բախտի բերմամբ, թե պատահմամբ անցանք ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի «հացադուլարանի» մոտով: Միանգամից հիշեցի մոտ երկու տարի առաջ ներկայիս մեկ այլ թեկնածուի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի նման կարգավիճակը: Գուցե արտահայտությունը տեղին չլինի, բայց մի տեսակ մարդկային չէր...
Չգիտեմ, քաղաքական նման չգիտեմինչերից ամենևին չեմ փայլում, բայց... գրողը տանի Jonny, մեկի հաց չուտելով մնացածի հացը, առավել ևս «ձայները» չեն պակասելու: Խելքին մոտիկ բան չի էլի (չնայած լավ էլ խելքով մարդ էր).. մեր խելքին մոտիկ չէր, կարող ա.. դե մենք մշակույթ, արվեստ... գրական մրցույթի հիմնադիր, բայց դե, եթե սերն աթարին էլա կպնում, պրն. Ղուկասյանի նման կարգավիճակն էլ մեր սրտին ու խղճին կպավ: Մոտեցանք:
Թույլ էր, հոգնած... չէ, չխղճացի, հալալ ա, կամքի ուժ ունի մարդը:
Զրուցեցինք, կիսվեցինք մտքերով, նախընտրական ծրագրերով... Հավասարակշռված մարդու տպավորություն թողեց ու... կհավատա՞ք, երեկվանից, ինչքան հիշում եմ, հաց չեմ կերել... OMG...
Սենց մի շաբլոն բան կար է մի ժամանակ՝ Սերը սուտ ա, հաց կերեք...
:D
հենց այնպես, На всякий էլի...
0 коммент.:
Отправить комментарий