-Կա՛մ ես եմ լավ երգում կա՛մ Դուք եք Երևանը շատ սիրում:
-Երևի երկրորդ
տարբերակը,- սրահից հնչեց պատասխանը:
-Ինքս հենց երկրորդ տարբերական եմ սիրում…
Այն մասին, որ Երևանը շատ ենք սիրում, երկու կարծիք լինել չի կարող, իսկ սիրում ենք մեր քաղաքը նաև երգերով, ԼԱՎ ԵՐԳԵՐՈՎ:
Հերթական,
բայց ոչ
սովորական
երգը նվիրված Երևանին: Ու ինչպես ստեղծագործական խումբն է փաստում, «դա գալիս է նրանից, թե ինչպես է երգիչը
«մոտեցել» երգին»:
Հուլիսի
11-ի շոգ օրը արևով լի էր նաև The Club ակումբի
զով վաճառասրահը և ոչ միայն… ջերմացել
էին նաև
յուրաքանչյուր
երևանցու, ներկա յուրաքանչյուր անհատի սիրտն ու հոգին: Հին
ու նոր Երևանը բոլորի ներսում էր և բոլորը՝ դրա ազդեցության ներքո:
Սիրված ու ճանաչված «Ռեյնկառնացիա» խումբը՝
ի դեմս սոլիստ Ռոլանդ Գասպարյանի, ներկայացրեց «Երևան» երգի տեսահոլովակը:
Երգ, որն էականորեն տարբերվում է մայրաքաղաքին նվիրված բազում երգերից, տեսահոլովակ,
որի յուրաքանչյուր կադրը մի պատմություն է:
«Ստեղծագործությունը նամակ էր Երևանին, որից հետո նոր դարձավ
երգ»,- անկեղծանում է երգիչը: Իսկ թե որքանով է ՆԱՄԱԿԸ դարձել
ԵՐԳ, առաջարկում եմ դիտել, չէ՛, ՎԱՅԵԼԵԼ երգը/տեսահոլովակը և անձամբ դատել ու էլի նայել…
չէ՛, ՎԱՅԵԼԵԼ ;)
0 коммент.:
Отправить комментарий